20 փետրվարի 2006 - 15:57 AMT
Հայաստանի նախագահը հանդիպել է ՀՀ նոր օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հետ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արմեն Հարությունյանին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորելով նրան այդ կարեւոր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ նոր պաշտպանի գործունեության ընթացքում ակնկալում է զգալի առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, ինչը նաեւ կնպաստի օրենքների հանդեպ հասարակության վստահության մեծացմանը: Արմեն Հարությունյանն ասել է, որ կանի առավելագույնը պաշտպանի ինստիտուտը լիարժեք կայացնելու եւ հասարակության վստահությունը վայելելու համար: