4 հուլիսի 2013 - 15:36 AMT
ԱԻՆ-ն աշխատանքի է հրավիրում

ՀՀ ԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» ծառայության Շիրակի և Լոռու տարածքային կենտրոններում հայտարարվում է «911» ծառայության օպերատորի (դիսպետչեր) մրցույթ։ Ներկայացվող պահանջներն են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների, համակարգչի իմացություն (Windows 7, Word 2007, Excell 2007, Power Point 2007, Internet Explorer 8)։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Հարցազրույցի փուլն անցած թեկնածուները պետք է հանձնեն ստուգարքներ՝հայերեն (թելադրություն), ռուսերեն, անգլերեն (հարցազրույց), համակարգչային ծրագրերի իմացություն, արագ և ճշգրիտ տպագրում (typing);

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան, նաև՝ 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։

Ցանկացողները, մինչև հուլիսի 29-ը, ինքնակենսագրությունը և մեկ 3x4 սմ չափի լուսանկար պետք է անձամբ ներկայացնեն ՀՀ ԱԻ նախարարություն։ Մանրամասների համար զանգահարել 010 31 77 99, 099 77 99 26 հեռախոսահամարներով։