4 հուլիսի 2013 - 16:59 AMT
Ունիվերսիադա. Բռնցքամարտիկները մեկնարկում են հուլիսի 5-ին

Ամառային Ունիվերսիադայի բռնցքամարտիկների մրցաշարում մեդալների համար կպայքարեն 161 մարզիկներ, որոնք ներկայացնելու են 35 երկրներ: Այդ մասին «Ռ-սպորտին» է հայտնել բռնցքամարտի մրցումների սպորտային մենեջեր Այրատ Համատովը:

Ունիվերսիադան կանցնի Կազանում հուլիսի 6-17-ը: Բռնցքամարտիկները մեկնարկում են հուլիսի 5-ին:

Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մասնակցում է 4 մարզիկով. Կորյուն Սողոմոնյան (49 կգ), Հենրիկ Մոկոյան (56 կգ), Սամվել Բաղդասարյան (60 կգ) և Արթուր Քիրաջյան (64 կգ):