Հարությունյան. Մոլդովացի փաստաբանի հակահայկական հայտարարությունը վարձված էր Ադրբեջանի կողմից

Հարությունյան.  Մոլդովացի փաստաբանի հակահայկական հայտարարությունը վարձված էր Ադրբեջանի կողմից

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ մոլդովացի փաստաբանի հակահայկական հայտարարությունները ակնհայտ է, որ վարձված էին Ադրբեջանի կողմից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: «Մենք բազմիցս այդ բառերը նույնությամբ լսել ենք ադրբեջանական կողմից: Զարմանալու որևէ բան չկա, քանի որ ադրբեջանցիները միշտ էլ նման քայլերի դիմում են, և տարբեր միջազային կոնֆերանսների ժամանակ նման վարձու ելույթներ են հնչում: Մենք մեզ շատ լավ պահեցինք: Հիմա մարդ էր, թող արտահայտվեր: Համարժեք արձագանքներ եղան: Ես կարծում, որ որևէ մեկը չէր սպասում, որ ես պետք է ընդհատեմ նրան: Մենք քաղաքակիրթ ձևով լսեցինք նրա ելույթը և պատասխանեցինք»,- ասաց Դավիթ Հարությունյանը, ով փաստաբանի հայտարարության ժամանակ նախագահում էր խորհրդաժողովի նիստը:

Նա ընդգծեց, որ որևէ սարսափելի բան չի եղել: Դավիթ Հարությունյանը նշեց, որ խորհրդաժողովի թեման այնպիսին էր, որ նման շեղում չէր սպասվում: Ինչ վերաբերում է, մոլդովացի փաստաբանի ելույթից հետո հնչած ծափահարություններին, ԱԺ պատգամավորը նկատեց, որ ընդամենը 4 հոգի է ծափահարել և չբացառեց, որ նրանք էլ թյուրիմացաբար են դա արել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովին Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Հայաստանի խորհրդարանում Հայաստանին անվանեց «ագրեսոր երկիր»։ «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ նա անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտությանը և հանդես եկավ հակահայկական ելույթով, որը ադրբեջանական ստահոտ քարոզչություն էր հիշեցնում: «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»,- հայտարարեց նա ու հավելեց,- «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Փաստաբանի ելույթից հետո համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների մի մասը ծափահարեցին։

Նրա հայատարարությանն արձագանքեցին ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Լիտվայի ՄԻՊ-ը: Հերմինե Նաղդալյանը հորդորեց չօգտագործել խորհրդաժողովը և Հայաստանի խորհրդարանի ամբիոնը սուտ տեղեկատվություն տարածելու համար. «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---