«Ոսկե ծիրան». Փելեշյանն արդեն Երևանում է, Ազնավուրը կժամանի մի քանի ժամից

«Ոսկե ծիրան». Փելեշյանն արդեն Երևանում է, Ազնավուրը կժամանի մի քանի ժամից

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնին մասնակցելու նպատակով արդեն Երևանում է կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը, իսկ աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը կժամանի մի քանի ժամից։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց փառատոնի մամուլի ծառայության պատասխանատու Անահիտ Օրդյանը։

«Ոսկե ծիրան»-ի «Հարգանքի տուրք» ծրագրում նախատեսվում է նշել աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի և Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները: Փելեշյանի 75-ամյակի առթիվ կցուցադրվի իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ժապավենը։ Կլինեն նաև նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում կներկայացվի նաև Շառլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմ: Նա այս տարվա կինոփառատոնի պատվավոր հյուրն է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---