Ստրասբուրգում կայացել է Հայաստանի նախագահության կողմից անցկացվող մշակութային միջոցառում

Ստրասբուրգում կայացել է Հայաստանի նախագահության կողմից անցկացվող  մշակութային  միջոցառում

PanARMENIAN.Net - Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի նախագահության կողմից անցկացվող հերթական մշակութային միջոցառումը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, Ստրասբուրգի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպել է ջազ-համերգ՝ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությամբ։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։ Համերգի ունկնդիրների շարքերում են եղել ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ԵԽ քարտուղարության և Ստրասբուրգի քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---