«Գանձասարը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ընդունեց «Ակտոբեից»

«Գանձասարը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ընդունեց «Ակտոբեից»

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը ընդունել էր Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի «Գանձասար» - «Ակտոբե» (Ղազախստան) հանդիպումը:

Խաղի առաջին կեսն անցավ ավելի հանգիստ պայքարում, թիմերը փորձում էին ուսումնասիրել միմյանց և գտնել դեպի դարպասը տանող ճանապարհը: 41- րդ րոպեին հարձակվեղ Նարեկ Բեգլարյանը հայտնվեց հարմար դիրքում, սակայն նրա հարվածից հետո վստահ խաղաց «Ակտոբեի» դարպասապահը: Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսի սկզբում «Ակտոբեի» մարզիչը փոփոխություն կատարեց` դաշտ մտցնելով Սերգեյ Դավիդովին: Վերջինս էլ լավ մտավ խաղի մեջ և 61-րդ րոպեին, օգտվելով հայ պաշտպանների սխալից, բացեց խաղի հաշիվը: 78-րդ րոպեին էլ ղազախական թիմի երկրորդ գոլը խփեց Ասխաթ Թագիբերգենը: Մինչ խաղավարտը Կապանի ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել հաշիվը:

Վերջին րոպեին Արտակ Դաշյանը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 1:2: Սակայն ժամանակն արդեն ավարտվում էր, և «Գանձասարն» ավելին չկարողացավ անել:

Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---