9  04.07.13 - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երևանում է

Շառլ Ազնավուրն արդեն Երևանում է

Շառլ Ազնավուրն արդեն Երևանում է

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն արդեն Երևանում է։ Հայաստան այս այցի նպատակն է տասներորդ «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնը, որտեղ շանսոնյեն պատվավոր հյուր է։ Ազնավուրին օդակայանում դիմավորեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Անրի Ռենոն ու փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։

Ազնավուրը Հայաստանում կգտնվի 4 օր, որոնց ընթացքում նա կմասնակցի հուլիսի 7-ին կայանալիք փառատոնի բացմանը, ինչպես նաև «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Ազնավուրի անվան հրապարակում, իր անվանական աստղի բացմանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---