5 հուլիսի 2013 - 11:26 AMT
Եվրոպայի Լիգա. «Փյունիկը» ոչ ոքի խաղաց, իսկ «Միկան» պարտվեց

Հայկական «Փյունիկն» ու «Միկան» անցկացրին առաջին հանդիպումները Եվրոպայի Լիգայի առաջին ընտրական փուլում:

«Փյունիկի» մրցակիցը մակեդոնական «Տետեսկն» էր: Առաջինը հաշիվը բացեցին երևանյան ակումբի ֆուտբոլիստները, աչքի ընկավ Վիուլեն Այվազյանը: Սակայն խաղի վերջին րոպեին Իսնենին հաջողվեց կրճատել խաղի հաշիվը` 1:1: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Երևանում:

Իսկ «Միկան» նվազագույն հաշվով պարտություն կրեց «Ռուդար Պլևլյայից» (Մոնտենեգրո): Գոլի հեղինակ դարձավ Դեմյանովիչը: Թիմերի երկրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Երևանում: