5 հուլիսի 2013 - 12:51 AMT
Միշա Ալոյան. Ունիվերսիադան աշխարահի առաջնության նախապատրաստական փուլերից մեկն է

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Միշա Ալոյանը (Ռուսաստան) հայտարարել է, որ Կազանի Ունիվերսիադայի շեմին գտնվում է լավ մարզավիճակում:

«Տրամադրությունս գերազանց է ու մարտական: Գտնվում եմ լավ մարզավիճակում»,-ասել է Ալոյանը: Մարզիկը գտնում է, որ այժմ ժամանակ ունի որոշակի ֆիզիկական ու մարտավարական աշխատանքի համար, և արդեն առաջիկա մրցաշարում հնարավոր կլինի գնահատել այդ աշխատանքի արդյունքները:

«Ունիվերսիադայում ես մարզավիճակիս գագաթնակետին չեմ հասնի՝ լավագույն մարզավիճակի մտադիր եմ հասնել Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Եվ մրցումները Կազանում աշխարահի առաջնության նախապատրաստական փուլերից մեկն է»,-Ալոյանի խոսքն է փոխանցում Ունիվերսիադայի պաշտոնական կայքը: