5 հուլիսի 2013 - 13:01 AMT
Ֆուտբոլի ԱԱ 100-ամյակը կարող է անցնել երկու երկրներում՝ Արգենտինայում և Ուրուգվայում

2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի ժամանակ նշվելու է մրցաշարի 100-ամյակը, կարող է անցնել երկու երկրներում՝ Արգենտինայում և Ուրուգվայում: Այդ մասին հայտարարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան:

Այդ երկու պետությունների հավաքականները հանդիպել են առաջին մրցաշարի եզրափակչում, որը տեղի է ունեցել 1930թ. Մոնտեվիդեոյում:

Նախկինում միայն մեկ անգամ է եղել, երբ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունել են երկու երկիր՝ Ճապոնիան ու Հարավային Կորեան 2002 թվականին: