5 հուլիսի 2013 - 13:34 AMT
Samsung-ը մտադիր է ռեկորդային շահույթ ստանալ երկրորդ եռամսյակում՝ 8,36 մլրդ դոլար

Էլեկտրոնային արտադրանքի հարավկորեական առաջատր Samsung Electronics ընկերությունն այսօր հայտնել է, որ ռեկորդային շահույթ կստանա երկրորդ եռամսյակում՝ 8,36 մլրդ դոլար:

Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին կորպորացիայի շահույթը կազմել է 9,5 տրլն վոն՝ 8,36 մլրդ դոլար, ինչը 47 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Փորձագետները բացատրում են նման բարենպաստ ցուցանիշները աշխարհում մեծ տարածում ստացած Galaxy S4 սմարթֆոնի նոր մոդելով: