5 հուլիսի 2013 - 13:32 AMT
ՌԴ ԱԳՆ. Վրաստանը պատրաստ չէ ընդունելի որոշումների որոնմանը

Վրաստանը պատրաստ չէ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումների որոնմանն Անդրկովկասում անվտանգության ու կայունության հարցերում Ժնևի բանավեճի շրջանակում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Ցավոք, վրացական պատվիրակությունը պատրաստ չէ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումների որոնմանն Ժնևի օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ»,-ասել է նա ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում:

«Խոսքը բանավեճի դադարեցման մասին չէ»,-ասել է Ալեքսանդր Լուկաշևիչը: