5 հուլիսի 2013 - 13:37 AMT
Մոհամմեդ Մուրսին հրաժարվել է լքել Եգիպտոսը

Մինչ ռազմական հեղաշրջումը Եգիպտոսում նախագահ Մոհամմեդ Մուրսին ստացել է Թուրքիա մեկնելու առաջարկ, գրում է թուրքական Star թերթը: Ըստ թերթի, առաջարկված երկրների ցանկում են եղել նաև Քաթարն ու Եմենը: Մոհամմեդ Մուրսին հրաժարվել է լքել Եգիպտոսը:

Մինչդեռ, այսօր Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի կունենան Մուրսիի կողմնակիցների ցույցերը, գրում է Sabah թերթը: Ըստ թերթի, ակնկալվում է, որ աջակցության ակցիան կանցնի Անկարայում Եգիպտոսի դեսպանատան առջև ուրբաթօրյա նամազից հետո: