FAO. Սիրիայի բնակչությունը սովի սպառնալիքի առջև է

FAO. Սիրիայի բնակչությունը սովի սպառնալիքի առջև է

PanARMENIAN.Net - Վերջին տարում Սիրիայում սնդդամթերքի հետ կապված իրավիճակը զգալիորեն վատթարացել է և էլ ավելի կվատթարանա, եթե առաջիկա 12 ամիսներին հակամարտությունը շարունակվի: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենամթերքի և գյուղմթերքի կազմակերպության՝ FAO զեկույցում:

Ըստ մասնագետների, 5 մլն սիրիական բնակչությունից չորսն ի վիճակի չէ իրեն պարենամթերքով ապահովել: Պատճառն արտադրության ծավալների կտրուկ նվազումն է: Մասնավորապես, 40 տոկոսով պակասել է ցորենի բերքը:

Ըստ կանխատեսումների, 2013-2014թթ. բերքը պակաս կլինի 15 տոկոսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---