5 հուլիսի 2013 - 15:51 AMT
Սեպտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը

Սեպտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Հուլիսի 13-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳՆԽ նիստին, որը կանացնի Բիշքեկում: Հատուկ ուշադրություն կդարձվի սեպտեմբերին Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթաժողովի բովանդակային կողմին»,-հայտարարել է Լուկաշևիչը Մոսկվայում: