5 հուլիսի 2013 - 15:57 AMT
Վարչապետ. Չենք կարող և իրավունք չունենք կյանքի չկոչել Մայր օրենքով հռչակված հիմնարար դրույթները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի’ Հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս երկրի Մայր օրենքի` Սահմանադրության օրվա կապակցությամբ: 1995 թ.-ի հուլիսի 5–ին մեր նորանկախ երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե`Սահմանադրության հաստատման համար: Այդ օրը Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ընտրեց մեր երկիրը սոցիալական, ժողովրդավարական և իրավական դարձնելու ուղին: Մենք ցույց տվեցինք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել, հաստատեցինք, որ չենք կարող և իրավունք չունենք կյանքի չկոչել Մայր օրենքով հռչակված հիմնարար դրույթները: Կրկին անգամ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` համոզված եմ, որ միասին կկառուցենք ավելի լավ, ավելի պաշտպանված ու ապահով Հայաստան»: