6 հուլիսի 2013 - 11:08 AMT
Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թիվը հասնում է 28

Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվածենրի թիվը հասնում է 28, ևս 71 հոգի վիրավորվել է, հայտնում է Xinhua գործակալությունը՝ տեղի ոստիկանության վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի էր 20 զոհվածների և 38 վիրավորների մասին: Բաղդադի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 32-ը վիրավորվել է: Սամարրա քաղաքում պայթուցիկ սարքի հետևանքով զոհվել է 12 մարդ, 21-ը տուժել են: