Հայաստանում ադրբեջանական հուշարձանների ավերման վերաբերյալ հայտարարությունները սուտ են

PanARMENIAN.Net - Հայաստանում գոյություն չունեն ադրբեջանական մշակույթի հուշարձաններ: Ընդհանրապես, «ադրբեջանական հուշարձան» հասկացությունը պատմության մեջ չի օգտագործվում: Գոյություն ունեն իրանական, թուրքական, որոնք միավորված են մի, «մահմեդական հուշարձաններ» անվան ներքո: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ ունեցած զրույցում հայտնել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության պատմա-մշակութային հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավար, ճարտարապետության պրոֆեսոր Արտեմ Գրիգորյանը: Նրա խոսքերով, Հայաստանի տարածքում գոյություն ունեն մահմեդական ճարտարապետության հուշակոթողներ, որոնք թվագրվում են 17-19 դարերով: «Դրանցից ամենամեծը Երեւանի Երկնագույն մզկիթն է, որը գործում է Հայաստանում բնակվող պարսիկների համար: Կա նաեւ մզկիթ Ագարակում, որը կիսաքանդ է եւ այժմ այնտեղ դրա թվագրության ճշտման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Պետք է նշեմ, որ Հայաստանում բազմաթիվ այդ կարգի մզկիթներ եւ դամբարաններ են եղել, սակայն քանդվել են խորհրդային իշխանությունների օրոք: Ի դեպ, նույն ճակատագրին են արժանացել նաեւ քրիստոնեական տաճարները»,- նշել է նա:



Մեկնաբանելով ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, որ Հայաստանում ավերվում են ադրբեջանակն հուշարձանները` Գրիգորյանը հայտարարել է, որ դա սուտ է, ի դեպ գիտակցված: «Նրանք հոյակապ գիտեն, որ խափում են սեփական ժողովրդին, բայց այդպես է գործում նրանց պրոպագանդական մեքենան: Իսկ եթե նրանք դա ասում են պատմության չիմացությունից, ապա ավելի վատ ադրբեջանցի պատմաբանների եւ քաղաքական գործիչների համար: Եթե մենք ուշադրություն դարձնենք ադրբեջանցի պատմաբանների բոլոր անգրագետ հայտարարություններին, ապա փաստորեն կիջնենք նրանց մակարդակին»,- նշել է նա:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---