Հայաստանում այսօր Վարդավառ են նշում

Հայաստանում այսօր Վարդավառ են նշում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում նշում են Վարդավառը՝ Քրիստոսի Պայծառակերպությանը օրը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է։

Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները։

Հայ եկեղեցին այս օրը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

Բայց Վարդավառի պատմությունը դեռ հեթանոսական ժամանակներից է գալիս։ Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապում էին գեղեցկության ու սիրո աստվածուհի Աստղիկի ու Վահագնի միջև սիրո հետ։ Այս օրը սովորաբար բոլորը միմյանց ջրում են՝ առանց տարիքին, սեռին կամ սոցիալական դիրքին նայելու։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---