21 փետրվարի 2006 - 16:30 AMT
Ադրբեջանում գործում են «Անտառային եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության բջիջներ
Ադրբեջանի հյուսիսային շրջաններում գործում են «Անտառային եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության բջիջներ: Կազմակերպության անդամներ են հանդիսանում «Սադվալ» ծայրահեղականները: Նրանք զբաղվում են արաբական երկրներից բերված կրոնական գրականության տարածումով, եւ «ջիհադի»(սրբազան պատերազմ) ուսուցմամբ: «Անտառային եղբայրներ»-ի ցանցը, որ հայտնի է ահաբեկչական ակցիաներ եւ դիվերսիաներ կազմակերպելով, դեռ չի հաջողվում վնասազերծել: «Անտառային եղբայրներ» կազմակերպությունը մի քանի տարի առաջ հիմնադրել է ծագումով արաբ Կվասե Ջաֆոնը (ենթադրվում է, որ դա նրա անուններից մեկն է): Նա 2001թ. կռվել է չեչեն դաշտային հրմանատար Խատաբի խմբի շարքերում: Կա տեղեկություն, որ 2001թ. Կվասե Ջաֆեն եղել է Ադրբեջանի հյուսւսային շրջաններում եւ ստեղծել է այդ կազմակերպության բջիջները: Չնայած նրա մահվան մասին տարածված լուրերին, ստույգ տեղեկություններ այդ մասին չկան: Նշենք, որ 2005թ. Խաչմազի եւ Գուսարի անտառային շրջաններում հայտնաբերվել են հողում թաղված ռազմամթերք եւ պարենի պաշարներ: Այն ժամանակ տարածվել էր տաղեկատվություն, որ դա «Անտառային եղբայրներին» էր պատկանում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: