8 հուլիսի 2013 - 13:01 AMT
Կահիրեում սպանվել են նախագահ Մուհամմեդ Մուրսիի 34 կողմնակիցները

Կահիրեում այսօր առավոտյան զինվորականները սպանել են նախագահ Մուհամմեդ Մուրսիի 34 կողմնակիցների, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում պետական հաստատությունների շենքերի առջև առավոտյան նամազից հետո, հայտնում է Al Jazeera-ն: Եգիպտոսի բանակը պնդում է, որ սպանվածները ահաբեկչական խմբավորման անդամներ էին, որոնք պլանավորում էին հարձակվել պետական հաստատությունների վրա: Հայտնի է նաև 30 վիրավորների մասին:

Ցուցարարները, որոնք դժգոհ են Մուրսիի պաշտոնանկությունից, մտադիր են շարունակել բողոքի ցույցերը: