8 հուլիսի 2013 - 10:44 AMT
Հուլիսի 8-ին օրվա մեծ մասը հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ

Հուլիսի 8-ին օրվա մեծ մասն ամբողջ տարածում կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է ամպամածության ավելացում և թույլ անձրևներ, էական տեղումներ չեն սպասվում, հնարավոր է քամու ուժգնացում 20-22մ/վրկ: Տաթևում կդիտվի առանց տեղումների, հրաշալի եղանակ, բարենպաստ է բնության գրկում անցկացնելու համար: Օդի ջերմաստիճան էապես չի փոխվի: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:

Հուլիսի 8-ին Երևանում օրվա մեծ մասը կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան դեմ սպասվում է ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարավոր է անձրև, քամի 13-15մ/վրկ: