8 հուլիսի 2013 - 13:00 AMT
Լիբիայում ցուցարարները պահանջում են լուծարել զինված կազմավորումները

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ցուցարարները փողոց են դուրս եկել սպիտակ դրոշներով՝ պահանջելով լուծարել զինված կազմավորումները, որոնք շարունակում են գործել քաղաքացիական պատերազմից հետո, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Քաղաքում խնդիրների մեծ մասը կամավորականներն են հարուցում, որոնք պայքարում են իշխանության համար: Եղել են կողոպուտներ, քաղաքացիական անձանց սպանություններ առանց որևէ պատճառի»,-ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը: Կառավարությունը հավաստիացրել է, որ աշխատում է ՆԳՆ շենքի հանդեպ վերասհկողությունը վերականգնելու ուղղությամբ, որը հուլիսի 2-ին գրավել է ինչ-որ զինված կազմավորում: