8 հուլիսի 2013 - 12:30 AMT
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան՝ միասնություն արյան վրա» ֆիլմի պրեմիերան

Հուլիսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան՝ միասնություն արյան վրա» ֆիլմի պրեմիերան: Ժապավենում ներկայացվում է Ադրբեջան պետությանը բռնակցված բնիկ ժողովուրդների պայքարը անկախության համար: Թալիշ, լեզգի, ավար, ցախուր, ուդի և այլ ժողովուրդների պատմական հայրենիքը վաղ թե ուշ վերադառնալու է իր օրինական տերերին, իսկ այժմ Ադրբեջանը փորձում է պահպանել թվացյալ միասնությունը: Միասնությունն արյան վրա:

Ֆիլմում ներկայացվում է ազգությամբ թալիշ Գիլալ Մամեդովի տխուր ճակատագիրն, ում Ադրբեջանի իշխանությունները շինծու մեղադրանքներով մեկուսացրեցին հասարակությունից այն բանից հետո, երբ նա տեղադրեց համացանցում հանրահայտ "Ты кто такой? Давай, до свидания" տեսանյութը, ասվում է «Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: