Ունիվերսիադա. Ծանրորդ Սմբատ Մարգարյանը ավարտել է ելույթը 8-րդ տեղում

Ունիվերսիադա. Ծանրորդ Սմբատ Մարգարյանը ավարտել է ելույթը 8-րդ տեղում

PanARMENIAN.Net - Կազանում անցնում է ամառային Ունիվերսիադան, որտեղ պայքարի մեջ են մտել նաև հայ մարզիկները: Մինչև 56 կգ քաշային կարգում Եվրոպայի արծաթե մրցանակակիր, Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը ավարտել է ելույթը 8-րդ տեղում:

Երկամարտի արդյունքում հայ ծանրորդը բարձրացրել է 235 կգ: Ունիվերսիադայի չեմպիոն է դարձել չինացի Ջինգուն Հուն 264 կգ:

Ունիվերսիադայի շրջանակներում ելույթ կունենան նաև 2011թ. Ունիվերսիադայի հաղթող և Եվրոպայի չեմպիոն Աղասի Աղասյանը (85 կգ) և Վարդան Դավթյանը (94 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---