Ունիվերսիադա. Բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանն ու Հենրիկ Մոքոյանը շարունակում են պայքարել մեդալների համար

Ունիվերսիադա. Բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանն ու Հենրիկ Մոքոյանը շարունակում են պայքարել մեդալների համար

PanARMENIAN.Net - Կազանում ընթացող Ունիվերսիադայում շարունակվում են մրցումները: Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Առաջին մենամարտում նա հաղթել է Վիե Ժեն Չանգին (Թայպե), հետո՝ Դենիս Յուցկևիչին (Բելառուս): Քառորդ եզրափակչում Քիրաջյանի մրցակիցը կլինի Ազիզ Բեբիտովը (Թուրքմենստան), բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան հուլիսի 8-ին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հենրիկ Մոքոյանը (56 կգ) առաջին մենամարտում հաղթել է Բյունգվուկ Օհին (Հարավային Կորեա): Կիսաեզրափակչում հուլիսի 9-ին Մոքոյանը կհանդիպի Սերգեյ Վոդոպյանովի հետ (Ռուսաստան):

Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) զիջել է Բելիկ Գալանովին (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---