Էլմար Մամեդյարով. ԵԱՀԿ ՄԽ հանդիպումները պետք է ավելի հաճախակի լինեն

Էլմար Մամեդյարով. ԵԱՀԿ ՄԽ հանդիպումները պետք է ավելի հաճախակի լինեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարայի հետ: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, մամլո ասուլիսում Մամեդյարովը հայտարարել է, որ կողմերը առանձին և ընդլայնված կազմով հանդիպումներում քննարկել են Ադրբեջանի և ԵԱՀԿ համագործակցությանն առնչվող հարցեր, ղարաբաղյան կարգավորման ընթացիկ իրավիճակը, Հելսինկի+40 գործընթացը:

Նախարարն ասել է, որ առաջիկայում մտադիր է ևս մեկ հանդիպում ունենալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպման ձևաչափը դեռ հայտնի չէ: Դա կամ հանդիպում կլինի համանախագահների հետ, կամ միջնորդները կփորձեն կազմակերպել նախարարների հանդիպում: «Մենք մտադիր ենք առաջ շարժվել, հիմք ընդունելով այն սկզբունքները, որոնք հրապարակել են համանախագահները և հաստատվել են համանախագահ երկրների կողմից G8 գագաթաժողովում»

Կոժարայի հետ հանդիպմանը Մամեդյարովը կոչ է արել առավել ինստենսիվ դարձնել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը: Ըստ նրա, ՄԽ նիստերը պետք է ավելի հաճախ գումարվեն: «Ես խնդրել եմ ԵԱՀԿ նախագահող Ուկրաինային ավելի հախաճ անցկացնել հանդիպումենր Վիեննայում»,-ասել է նա;

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---