
Նախօրեին ժամը 14:32-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի մոտակա բլուրին այրվում է Սրբ. Հովհաննես մատուռը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 15:51-ին: Դրա հետևանքով մասամբ այրվել են մատուռի դուռն ու սրբապատկերները: