8 հուլիսի 2013 - 16:06 AMT
Սոմալիի նախագահի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամեդի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Ինչպես հայտնում է ԲԻ-բի-սին, դա տեղի է ունեցել ինքնաթիռի թևի բռնկման պատճառով: Ըստ նախագահի պաշտոնական ներկայացուցչի, օդաչուն շրջադարձի է տարել ինքնաթիռը, որը Մոգադիշոյից մեկնում էր Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբա, թռիչքից 30 րոպե անց: Վայրէջքի ժամանակ վնասվել է շասին: Նախագահը չի տուժել:

Պատահարի մասին առաջին հաղորդագրություններից մեկը հայտնվեց ծայրահեղական «Ալ Շաբաբ» կազմակերպության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: Սակայն, չէր ասվում, արդյոք դա նրանց հարձակման հետևանք է: