«Բորուսիան» հաստատեց․ Հենրիխ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է ստորագրել

«Բորուսիան» հաստատեց․ Հենրիխ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է ստորագրել

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է Դոնեցկի «Շաշխտյորի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի ստորագրման մասին։ Հայ ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել, գործարքի գինը կազմել է 25 մլն եվրո։

«Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոհան Վացկեն ու մարզական տնօրեն Միխայել Ցորկը նախորդ շաբաթ գործարքի քննարկման համար մեկնել էին Ուկրաինա։

Հիշեցնենք, երկար ժամանակ «Լիվերպուլն» էր փորձում իրականացնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, բայց ակումբները չկարողացան համաձայնության գալ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---