9 հուլիսի 2013 - 12:05 AMT
Խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կարող են անցկացվել առաջիկա 6 ամսում

Խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կարող են անցկացվել առաջիկա 6 ամսում: Այդ մասին ասվում է պետության գլխավոր ղեկավար Ադլի Մանսուրի հռչակագրում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Փաստաթղթում ասվում է, որ ընտրությունների անցկացումը կախված կլինի գործող սահմանադրության ուղղումների ընդունումից, որոնք պետք է հաստատվեն հանրաքվեի ընթացքում: Խորհրդարանական ընտրություններին կհաջորդեն նախագահական ընտրությունները:

Սահմանադրական ուղղումների վերաբերյալ հանրաքվեի կազմակերպման համար Մանսուրը հատկացրել է 4,5 ամիս: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ կարող է դառնալ ֆինանսների նախկին նախարար Սամիր Ռադվանը: