9 հուլիսի 2013 - 10:27 AMT
Յուրգեն Կլոպ. Հենրիխ Մխիթարյանը բացառիկ ուժեղ ֆուտբոլիստ է

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր կարծիքն է հայտնել թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մենք Մխիթարյանի մասին ավելի վաղ գիտեինք և կարծում էինք, որ նա բացառիկ ուժեղ ֆուտբոլիստ է,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն,- Նա շատ շարժուն, արագ, մրցակցի դարպասի մոտ վտանգավոր գործող և միշտ հարձակման վրա կենտրոնացած խաղացող է: Ազգային հավաքականում անցկացրած հանդիպումներում նա ապացուցել է, որ պատրաստ է այս քայլին: Այդ պատճառով էլ ես որևէ կասկած չունեի նրա հետ կապված»:

Մխիթարյանը Գերմանիայի փոխչեմպիոնի հետ ստորագրել է 4 տարվա պայմանագիր: Գործարքը կազմել է 25 մլն եվրո: