9 հուլիսի 2013 - 12:11 AMT
Կանադայում նավթով գնացքի պայթյունից 13 մարդ է զոհվել

Կանադայի Քվեբեկ նահանգում բեռնատար գնացքի վթարի պատճառով 13 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը՝ տեղական ոստիկանության վրա հղումով:

Նավթ տեղափոխող գնացքը հուլիսի 7-ին կանգ է առել Նանտ գյուղում մեքենավարների գիշերային փոխարինման նպատակով: Մոտ 73 նավթով ցիստերն անջատվել է լոկոմոտիվից և վայր գլորվել լանջով, հետո դուրս եկել ռելսերից: Տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև մերձակա տների վրա: Հրդեհը մարվել է հուլիսի 8-ի առավոտյան միայն: Վնասվել է շուրջ 30 շինություն:

2 հազար մարդ տարհանվել է, 40 մարդ անհայտ է կորել: Իշխանությունները զգուշացրել են, որ բոցի ուժգնության պատճառով որոշ զոհվածների մարմինները չեն կարողանում գտնել: