9 հուլիսի 2013 - 11:27 AMT
Ձյուդոիստ Գրիգոր Իվանյանը Ունիվերսիադայում ելույթ կունենա հուլիսի 10-ին

Հայ ձյուդոիստներն անհաջող են մեկնարկել Համաշխարհային ուսանողական խաղերում, որոնք ընթանում են Կազանում: Հայաստանի չորս ներկայացուցիչներից երեքն արդեն պարտություն են կրել:

Դավիթ Ղազարյանը (66 կգ) առաջին իսկ մենամարտում պարտություն է կրել ճապոնացի մրցակցից, իսկ Անդրանիկ Չափարյանը (74 կգ) նախ հաղթել է սերբ ձյուդոիստին, ապա պարտվել է հունգարացի մարզիկից: Ավելի վաղ պայքարը լքել էր Հակոբ Առաքելյանը (100 կգ):

Հայաստանի վերջին ներկայացուցիչը Գրիգոր Իվանյանն է (60 կգ), որը տատամի դուրս կգա հուլիսի 10-ին: