Հանս Յոահիմ Վատցկե. Մենք անպայման ցանկանում էինք տեսնել Հենրիխ Մխիթարյանին «Բորուսիայում»

Հանս Յոահիմ Վատցկե. Մենք անպայման ցանկանում էինք տեսնել Հենրիխ Մխիթարյանին «Բորուսիայում»

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն խոստովանել է, որ ակումբն ուրախ է ներկայացնելու Հենրիխ Մխիթարյանին:

«Մենք դժվարությամբ կարողացանք գալ համաձայնության, բայց անպայման ցանկանում էինք տեսնել Հենրիխ Մխիթարյանին մեր կազմում»,-Վատցկեի խոսքն է մեջբերում «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

Դորտմունդի թիմի կազմում Մխիթարյանը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: Նա երեկ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2017թ. հունիսի 30-ը:

Հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմել է 27,5 մլն եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---