9 հուլիսի 2013 - 15:41 AMT
Ունիվերսիադա. Մարգարիտա Գասպարյանը վստահորեն հաղթել է Կուրկուլասուրի Կերֆսինխեին

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը ոչ մի գեյմ չտվեց Կազանի Ունիվերսիադայի շրջանակներում ընթացող թենիսի մրցաշարի առաջին մրցակցին՝ Կուրկուլասուրի Կերֆսինխեին Շրի Լանկայից՝ 6:0, 6:0:

Երրորդ շրջանում 18-ամյա թենիսիստուհու մրցակիցը կլինի Արգենտինայի ներկայացուցիչ Բետինա Անդրեա Յոսամին: Կազանի Ունիվերսիադան կավարտվի հուլիսի 17-ին: