9 հուլիսի 2013 - 18:04 AMT
Թուրքիան Իրանի քաղաքացիներին մեղադրում է լրտեսության մեջ

Թուրքիայի դատախազությունը մինչև 20 տարվա ազատազրկում է պահանջել չորս կասկածյալների, այդ թվում Իրանի երկու քաղաքացիների համար, որոնց մեղադրանք է ներկայացվել մի շարք գաղտնի փաստաթղթեր Իրանի հետախուզության սպաներին վաճառելու մեջ, գրում է Today's Zaman-ը:

Էրզրումի դատախազը հուլիսի 8-ին մեղադրական եզրակացություն է ներկայացրել և պահանջել է 4 կասկածյալների համար մինչև 20 տարվա ազատազրկում: Կասկածյալներից մեկը՝ Կամիլ Արասը, իր ցուցմունքներում ասել է, որ նրան խնդրել են լուսանկարել BDP շենքն Իգդիրում, ինչպես նաև նահանգապետի նստավայրն ու ռազմական օբյեկտները: