9 հուլիսի 2013 - 17:59 AMT
Ունիվերսիադայում Հայաստանին առաջին մեդալը բերեց բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը

Բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը (56կգ) Կազանում ընթացող ուսանողական խաղերի կիսաեզրափակչում պարտություն կրեց Սերգեյ Վոդոպյանովից (Ռուսաստան): Այդպիսով, Հայաստանի ներկայացուցիչը նվաճեց բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակչում ռուս բռնցքամարտիկը հաղթանակի հասավ 3:0 հաշվով: Մոքոյանի մեդալը առաջինն է Հայաստանի հավաքականի համար: Մինչ կիսաեզրափակիչը Մոքոյանը հաղթել էր Բյունգվուկ Օհին (Հարավային Կորեա):

Այսօր հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգա նաև Արթուր Քիրաջյանը (64կգ), կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Դմիտրի Գալագոտը (Մոլդովա):