9 հուլիսի 2013 - 18:13 AMT
Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Ունիվերսիադայում կպայքարի ոսկե մեդալի համար

Ռուսաստանցի Միշա Ալոյանը (52 կգ) հաղթել է Կազանում ընթացող Ունիվերսիադայի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակչում և կշարունակի պայքարը ոսկե մեդալի համար: Նա վստահորեն հաղթել է մոլդավացի Ալեքսանդր Ռիսկանին: Եզրափակչում Ալոյանը կհանդիպի մոնղոլ Էնհդելգեր Հարհուի հետ, որը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժասուրբեկ Լատիպովին 2:0 հաշվով:

Բռնցքամարտիկների վճռորոշ հանդիպումները, որտեղ կխաղարկվի մեդալների 10 հավաքածու, կկայանան չորեքշաբթի: Ունիվերսիադան կավարտվի հուլիսի 17-ին: