22 փետրվարի 2006 - 17:14 AMT
Երեւանում չեն մեկնաբանում Ղարաբաղյան հարցով Քոչարյան-Պուտին հանդիպման հնարավորությունը
Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը չմեկնաբանեց ղարաբաղյան կարգավորման հարցով Քոչարյան-Պուտին հանդիպման հնարավորությունը: «Պաշտոնական հրավերն ստանալուն պես, մամլո ծառայությունը կտա մեկնաբանություններ: Իսկ այժմ մենք ոչինչ չենք կարող ասել»,- հայտարարել է նա PanARMENIAN.Net-ին: Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի` Վ. Պուտինի հրավերի ընդունմանը, Սողոմոնյանը ասել է, որ «չի կարող այժմ կանխատեսել եւ մեկնաբանել, քանի որ խոսքը գնում է ընդամենը Ռուսաստանի նախագահի մտադրությունների մասին»:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում հայտարել է, որ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանին հրավիրել Մոսկվա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդատվությունների: Ինչպես հայտարարել է Վ. Պուտինը, ինքը խոստացել է Ադրբեջանի նախագահին, որ ռուսական կողմը հանդես կգա հավելյալ խորհրդատվություններ անցկացնելու նախաձեռնությամբ: