10 հուլիսի 2013 - 11:41 AMT
ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ռազմական օգնությունը սիրիացի ապստամբներին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատին և Ներկայացուցիչների պալատին կից հետախուզության կոմիտեի անդամները արգելափակել են նախագահ Բարաք Օբամայի որոշումը սիրիացի զինյալներին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին և խիստ սահմանափակումներ են սահմաներ: Դրա համար պատճառ են հանդիսացել մտավախությունները, որ զենքը կարող է հայտնվել ահաբեկչական կազմավորումների ձեռքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ կոնգրեսականները նախկինում էլ դեմ էին ապստամբներին օժանդակելուն: