10 հուլիսի 2013 - 09:29 AMT
Հյուսիսային շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում. Կարկուտի հավանականություն կա

Հանրապետության հյուսիսային շրջաններում այսօր կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև և ամպրոպ, նաև քամու ուժգնացում՝ պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ արագությամբ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Իսկ հարավային կեսում կդիտվի պարզ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Տաթևում առանց տեղումների, արևային և ջերմ եղանակ է սպասվում, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կմնա: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:

Ռադիոակտիվությունը՝ 15 մկՌ/ժ է, մթնոլորտային ճնշումը՝ 671 մմ, օդի հարաբերական խոնավությունը՝ 31 %, գեոմագնիսական դաշտը՝ կայուն է, հայտնում է Հայպետհիդրոմետը:

Երևանում օրվա մեծ մասը կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում և սաստիկ քամի՝ 13-15մ/վրկ արագությամբ: Գիշերը՝ +14+16, ցերեկը +33+35, երեկոյան +24+26: