Չնայած պարտությանը, «Շիրակը» դուրս է եկել ՉԼ որակավորման 2-րդ փուլ

Չնայած պարտությանը, «Շիրակը» դուրս է եկել ՉԼ որակավորման 2-րդ փուլ

PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակը» համալրել է Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլ անցած թիմերի շարքը: Պատասխան խաղում «Շիրակը» 0:1 հաշվով զիջել է Սան-Մարինոյի «Տրե Պենե» ակումբին, սակայն դուրս է եկել հաջորդ փուլ, քանի որ առաջին խաղում առավելության է հասել 3:0 հաշվով:

ՉԼ որակավորման 2-րդ փուլում հայկական ակումբի մրցակիցն է լինելու Բելգրադի «Պարտիզանը»:

Այդ փուլի հանդիպումները կայանալու են հուլիսի 16-17-ին և 23-24-ին: Հաղթողները ելույթ են ունենալու 3-րդ փուլում, իսկ խմբային փուլ դուրս գալու համար պետք է հաղթահարվի նաև փլեյ-օֆֆը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---