Շախմատիստներ Հովհաննիսյանն ու Անդրիասյանը Ունիվերսիադայում մեկնարկել են հաղթանակով

Շախմատիստներ Հովհաննիսյանն ու Անդրիասյանը Ունիվերսիադայում մեկնարկել են հաղթանակով

PanARMENIAN.Net - Կազանի Ունիվերսիադայում մեկնարկել է շախմատի մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Զավեն Անդրիասյանը:

Առաջին տուրում երկուսն էլ հաղթանակներ են տարել: Հովհաննիսյանը սպիտակներով ուժեղ է եղել Մարկո Գաեհլերից (Շվեյցարիա), իսկ Անդրիասյանը սևերով հաղթել է Թոմս Կանտանսին (Լատվիա):

39 շախմատիստներ վաստակել են մեկական միավոր, և Անդրիասյանն ու Հովհաննիսյանը զբաղեցնում են 11-րդ և 12-րդ տեղերը:

Մրցաշարում հանդես են գալիս 256 շախմատիստներ 47 երկրից: Ուսանողական խաղերի ծրագրում շախմատը ներկայացված է որպես հրավիրված ձև, քանի որ չի մտնում Ունիվերսիադայի հիմնական մարզաձևերի ցուցակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---