22 փետրվարի 2006 - 18:02 AMT
Բաքուն պետական մակարդակի վրա վարում է ցեղասպանության քաղաքականություն Հայաստանի նկատմամաբ
Եվրոպական խորհրդարանը քննարկում է Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերումը
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից անջատ, այն դեպքում, երբ դրա ակունքները պետք է փնտրել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած ցեղասպանության քաղաքկանության մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net--ի թղթակցին տված հարցաձրույցում հայտնել է «Համահայկական միություն» ՀԿ տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, հայկական կողմին ոգեւորած Եվրոպական խորհրդարանի` Նախիջեւանում Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձեւի ընդունումը ոչինչ չի որոշում: «Բանձեւը կարող է ունենալ ինչ-որ էֆֆեկտ միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք հասնել առաջխաղացման տեղեկատվական պատերազմում: Բանաձեւում, ի դեպ, կոչ է արվում երկու երկրներին «չավերել պատմական հուշարձանները»: Ի՞նչ է դա նշանակում. նո՞րից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան է դրվում. այսպես կոչված քաղաքական քաղաքավարությու՞ն: Ես պետք է նշեմ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բոլոր բանաձեւերը եւս կիսակատար են. դրանցում չի ճշտվում հանցագործության համար պատասխանատվությունը, Թուրքիայի նկատմամբ սանքցիաները: Իսկ եթե դիտարկենք ընդհանուր առմամբ, ապա պարզ է դառնում, որ Ադրբեջանը պետական մակարդակի վրա վարում է ցեղասպանության քաղաքականություն Հայաստանի նկատմամաբ»,- կարծում է Այվազյանը:

Այվազյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունների ֆորմատն ու բովանդակությունը իրենցից նմանակում են ներկայացնում կամ էլ «հայկական կողմի աններելի եւ նաիվ զիջողականություն»: Քաղաքագետը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստվում է լուծել հարցը ռազմական եղանակով եւ այդպիսով հրաժարվում է ամեն տեսակ զիջումներից: «Նրանք ցանկանում են ամեն ինչ անմիջապես ստանալ, եւ Հայաստանը իրավունք չունի փակ ել աչքերը պատերազմի նախապատրաստության վրա: Միջազգային հանրությունը, ադրբեջանցի պրոպագանդիստների ջանքերի շնորհիվ, արդեն պատրաստ է պատերազմական ավարտի եւ դրա կողմից դատապարտության հույս կարող ենք չունենալ»,- ընդգծել է նա: