10 հուլիսի 2013 - 12:04 AMT
Հայտնաբերվել են ԱՄՆ նախագահ Ռուզվելտի մասնակցությամբ նոր տեսակադրեր

Ինդիանայի քոլեջի պրոֆեսորը ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի մասնակցությամբ նոր տեսակադրեր է հայտնաբերել: Տեսանյութը վերաբերում է այն շրջանին, երբ նա արդեն հաշմանդամի սայլակով էր տեղափոխվում՝ տառապելով պոլիոմելիտից:

Պրոֆեսոր Ռեյ Բեգովիչը հայտնաբերել է տեսանյութը Ազգային արխիվում աշխատելիս, հայտնում է Daily Mail թերթը:

8 վայրկյան տևողությամբ տեսանյութում պատկերված է Ռուզվելտի այցը Պերլ Հարբոր 1944 թվականին: Նա հաշմանդամի սայլակով է, սակայն սայլակը չի երևում նրան շրջապատած նավաստիների պատճառով:

1921 թվականին 39 տարեկան հասակում Ռուզվելտը հիվանդացավ պոլիոմելիտով և այդ ժամանակվանից գամված էր հաշմանդամի սայլակին: