10 հուլիսի 2013 - 12:43 AMT
Բոստոնում սկսվում են առաջին դատական լսումները Ջոհար Ցարնաևի գործով

Այսօր Բոստոնում սկսվում են առաջին դատական լսումները Ջոհար Ցարնաևի գործով, որին մեղադրում են Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության կազմակերպման մեջ ընթացիկ տարվա ապրիլի 15-ին: Պայթյունների հետևանքով, որոնք որոտացին եզրագծի մոտ, երեք մարդ զոհվեց և շուրջ 260-ը վիրավորվեցին: ԱՄՆ դաշնային իշխանությունները մեղադրանք են ներկայացրել Ցարնաևին 30 կետով, այդ թվում «զանգվածային ոչնչացման զենքի կիրառման, այն է՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառման համար»:

Նրան սպառնում է ցմահ բանտարկություն կամ մահապատիժ: Ըստ ԶԼՄ-ների, լսումներին ներկա կգտնվեն տուժածներից շատերն ու զոհվածների հարազատները, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: