10 հուլիսի 2013 - 17:10 AMT
Ռուսաստանը ներկայացնող ձյուդոիստ Արսեն Գալստյանը Ունիվերսիադայում գրավել է երկրորդ տեղը

Ձյուդոիստ, Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, Կազանի Ունիվերսիադայում նվաճել է արծաթե մեդալ:

Մինչև 60 կգ քաշային կարգի եզրափակչում Գալստյանը զիջել է ճապոնացի Սինձի Կիդոյին:

Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաև Հայաստանը ներկայացուցիչ Գրիգոր Իվանյանը, սակայն նա առաջին իսկ մենամարտում պարտություն է կրել: