10 հուլիսի 2013 - 18:29 AMT
Եգիպտոսի ԱԳՆ. Մուրսին ապահով վայրում է

Պաշտոնանկ արված Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին գտնվում է ապահով վայրում, մեղադրանքներ նրան դեռ չեն ներկայացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցչի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուրսիին պահում են Եգիպտոսի ԶՈւ օբյեկտներից մեկում: Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա կալանքի տակ կմնա մինչ հետաքննության ավարտը: Քննիչները կասկածում են, որ Մուրսին խոչընդոտում է արդարադատությանը: